Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջին ֆոտոշարքը նորածին դստեր հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 4-ին լույս աշխարհ է եկալ դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Զույգն աղջիկ է ունեցել։

Ամուսիններն օրերս փոքրիկի հետ իրենց հանգիստն է անցկացրել լողավազանում։ Այսօր էլ Աննան սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել ամուսնու և փոքրիկ դստեր հետ։

«Երջանկության առավելագույն վիճակ»,- լուսանկարներին կից գրել է Աննա Դովլաթյանը:

Նշենք, որ նորաթուխ ծնողները դեռևս չեն բացահայտում երեխայի անունը։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականի ամռանը։