«Барвиха Luxury Village» համերգասրահում հունիսի 28-ին անցկացվել է մարմնամարզուհի, հաղորդավարուհի Լեյսան Ուտյաշևայի ծննդյան օրվա խնջույքը։ Հումորիստ Պավել Վոլյայի կինը դարձել է 35 տարեկան։
Ուտյաշևան երկու անգամ է տոնել ծննդյան տարեդարձը՝ նախ ընտանիքի հետ, այնուհետև ընկերների, որոնց երկար ժամանակ չէր տեսել համաճարակի պատճառով: Նրան շնորհավորելու էին եկել Ելենա Լետուչայան, Գարիկ Խարլամովը, Մաշա Ֆյոդորովան, Յոլկան և այլք։ Օրվա լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։