Վերադարձ դեպի հին ու սիրված կերպար․ Ալյոնա Շիշկովան ոճափոխություն է կատարել

Ռուսաստանում կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո, կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին։ 27-ամյա Ալյոնա Շիշկովայի համար սա նշանակում է նաև վերադարձ դեպի իր հին ու սիրված կերպար։

Այսօր ռեփեր Տիմատիի նախկին ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով հետևորդներին իր նոր, բայց նրանց շատ ծանոթ կորպարը: Մոդելը կրկին շիկահեր է դարձել։ «Ես վերադարձել եմ»,- լուսանկարին կից գրել է Ալյոնան։