«Ես երջանիկ եմ անչափ, որ կողքիս ես»․ Էդգար Իգիթյանի կնոջ ջերմ գրառումը

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանի կինը՝ Լուսինեն, սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և գեղեցիկ գրառում կատարել:

«Իմ կես, ես քեզ հետ կիսում եմ իմ երջանիկ պահերը, հոգսերն ու վախերը, ամեն-ամեն ինչ։ Միայն այդպես կարելի է հասկանալ միմյանց համար եք ստեղծված, թե՞ ոչ: Ու ես դա շատ շուտ եմ հասկացել՝ կիսելով քեզ հետ ամեն ինչ։ Շնորհակալ եմ քեզ, որովհետև դու իսկական տղամարդու վառ օրինակ ես ինձ համար, ում վրա կարող ես իրոք հենվել ամեն հարցում ու վստահ լինել։ Ես երջանիկ եմ անչափ, որ կողքիս ես»,- գրել է Էդգարի կինը։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականի սեպտեմբերին։