«Ես խոսքեր չունեմ, տղերք ջան, միայն գլուխս եմ խոնարհում Ձեր առջև». Արմինկա

Երգչուհի Արմինկան անդրադարձել է այս օրերին սահմանին տիրող իրավիճակին։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին հրապարակել է հակառակորդի կրակից զոհված տղաների լուսանկարները և կից գրառում կատարել։

«Ես խոսքեր չունեմ, տղերք ջան, միայն գլուխս եմ խոնարհում Ձեր առջև…
Թող Աստված իր Սուրբ Հոգով մխիթարություն տա Ձեր ծնողների սրտերին, իսկ մեր երկրի սահմանները մշտապես խաղաղ պահի»,- գրել է Արմինկան։

Լուսանկարի մեկնաբանությունում ցավակցական խոսքեր և էմոջիներ են թողել նաև երգչուհու ինստագրամյան հետևորդները։