Երկրպագուները վստահ են, որ Նատալի Փորթմանը սպասում է երրորդ երեխային

Համացանցում ակտիվ քննարկվում են 39-ամյա Նատալի Փորթմանի և նրա ամուսնու՝ 43-ամյա Բենջամին Միլպիեի հետ զբոսանքը, որի ժամանակ նրանք հայտնվել են մարդկանց ուշադրության ուշադրության կենտրոնում։ Երկրպագուները համացանցում տեղեկություններ են տարածում, որ դերասանուհին սպասում է իր երրորդ երեխային։

Այդ լուրի համար հիմք է հանդիսացել ականատեսների խոսքերը, ովքեր նկատել են, որ դերասանուհին մի փոքր գիրացել է և այժմ կասկածում են, որ Նատալին կրկին հղի է: Դերասանուհին և իր ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ լուրը: Հիշեցնենք, որ Նատալին ունի երկու երեխա՝ որդին՝ Ալեֆը, որը ծնվել է 2011 թվականին, և դուստրը՝ Ամալիան, որը ծնվել է 2017 թվականին: