«Անձայն ու անխելք կապիկներ են թռչկոտում բեմի վրա». Մաշա Ռասպուտինան` կոլեգաների մասին

Մաշա Ռասպուտինան, որը վերջին տարիներին հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, բավականին բացասական վերաբերմունք ունի իր գործընկերների նկատմամբ, որոնք նրա կարծիքով միայն խայտառակում են ժամանակակից երգարվեստն ու արժանի չեն բեմ բարձրանալ: Երգչուհին վստահ է, որ ներկայիս արտիստներն իրենց պահվածքով այլասերում են հանդիսատեսին:

Այս թեմայի շուրջ 56-ամյա Ռասպուտինան խոսել է վերջերս ռուսական պարբերաականներից մեկին տված հարցազրույցում: «Անձայն ու անխելք կապիկներ են թռչկոտում բեմի վրա: Այն, ինչ հիմա կատարվում է, սարսափելի է, ամեն ինչ ցածր մակարդակի վրա է: Նրանք մշակութային ու հոգևոր ոչնչացման են տանում մեր երիտասարդությանը»,- ասել է երգչուհին: