Իոսիֆ Պրիգոժինի երեխաները պարտքերի պատճառով առանց բնակարանի են մնացել

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի նախկին կնոջն ու երեխաներին խոշոր պարտքի պատճառով վտարել են մոսկովյան բնակարանից, հայտնում է Տելեգրամյան Mash ալիքը։

7Days պորտալի տեղեկություններով՝ առաջին կնոջը՝ Ելենա Պրիգոժինային, բնակարանը թողել է հենց պրոդյուսերը։ Նա հույս է ունեցել, որ բնակարանը ժառանգաբար կանցնի իր երեխաներին։ Սակայն կինը նոր ամուսնու հետ բիզնեսի զարգացման համար վարկ է վերցրել բնակարանի գրավադրմամբ։

Ընտանիքը «Բենեֆիթ» ընկերությանը մոտ 4 մլն ռուբլի է պարտք։ Դատարանը համարել է, որ Ելենա Պրիգոժինան ու նրա երեխաները կորցել են բնակարանում ապրելու իրավունքը։

Իոսիֆ Պրիգոժինն առաջին ամուսնությունից երկու երեխա ունի՝ որդին՝ Դմիտրին ու դուստրը՝ Դանայան։ Երգչուհի Վալերիան պրոդյուսերի երրորդ կինն է, զույգն ընդհանուր երեխա չունի։