Նաստյա Կամենսկիխը ներքնազգեսով լուսանկար է հրապարակել

Նաստյա Կամենսկիխն իր ինստագրամյան էջում ներքնազգեստով լուսանկար է հրապարակել ու հետևորդներին ցույց տվել իր սլացիկ կազմվածքը: Երգչուհին, ով սպորտի մեծ սիրահար է, լուսանկարին կից գրել է.

«Համաձա՞յն եք, որ մարմինը մեր մտքերի և ներքին ապրումների արտացոլումն է: Կառուցվածքը, կեցվածքը, քայլվածքը ձեր առողջության, ինքնահարգանքի, դրական մտքերի, տրամադրության և խնամքի արդյունքն է: Ես հավատում եմ, որ սպորտով զբաղվելը, առավոտյան վարժությունները, պարելը, յոգան, վազքը ձեր մարմնին և առողջությանը ուշադիր լինելու դրսևորումներ են»: