Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթն ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին են վկայում հանձնաժողովի հրապարակած տվյալները, գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ ռեփերն իր նախընտրական արշավը կվարի Օքլահոմա նահանգի «Քանյե 2020» կոմիտեից։

Այս լուրը հրապարակվել է New York Magazine-ի Intelligencer բաժնում տեղ գտած հոդվածից մեկ օր անց: Հիշեցնենք, որ հոդվածում նշվել էր, որ Ուեսթը «հրաժարվել է նախագահ դառնալու մտքից»։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։

Ուեսթն առաջին անգամ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել էր 2015 թվականին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ: