Sotheby’s-ն ընդամենը 56 դոլարով գնված չինական ծաղկամանը վաճառել է 9 մլն դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը աստղաբաշխական 9 մլն դոլարով վաճառել է ավելի քան երեք հարյուր տարվա վաղեմության բացառիկ չինական ծաղկաման: Հատկանշական է, որ նմուշը տարիներ առաջ մեկ այլ աճուրդում ձեռք է բերվել ընդամենը 56 դոլարով:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, Sotheby’s-ի փորձագետ Յոհան Բոշը նմուշը հայտնաբերել է մի տարեց կնոջ մասնավոր հավաքածուն ուսումնասիրելիս: Խոսքը 1700-ական թվականներին Չինաստանի Ցյանլյուն կայսեր համար ստեղծված ծաղկամանի մասին է:

Գտածոն եղել է հրաշալի վիճակում:
Ոլորտի մասնագետները «հրաշք» են որակել այն փաստը, որ չափազանց նուրբ ծաղկամանը համարյա կես դար անվնաս է մնացել տիկնոջ՝ ընտանի կենդանիներով լի տանը: