«Դադարեք սադրել հայկական բանակին». Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ հայտնի կատակերգու և պորդյուսեր Գարիկ Մարտիորսյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
«Մեծ տագնապով եմ հետևում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի իրադարձություններին: Հայաստանի այս հիասքանչ շրջանն իմ փոքր Հայրենիքն է: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին:
Եվ բացի այդ, դադարեք սադրել հայկական բանակին: Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը:
Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,- գրել է նա: