Հղի Սոֆի Թյորները և Ջո Ջոնասն ընտանեկան պիկնիկ են կազմակերպել զբոսայգում

24-ամյա Սոֆի Թյորները և նրա 30-ամյա ամուսինը՝ Ջո Ջոնասը, շուտով առաջին անգամ ծնողներ կդառնան, բայց առայժմ նրանք փորձում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում՝ մաքուր օդին, ինչը, իհարկե, լավ է առողջության համար:

Նախօրեին պապարացիները Լոս Անջելեսի զբոսայգիներից մեկում զույգին կրկին նկատել են, այս անգամ պիկնիկի ժամանակ: Սոֆիին և Ջոյին ընկերակցել են նաև Ջոնասի ծնողները՝ Փոլն և Դենիզը, ինչպես նաև նրա կրտսեր եղբայր Ֆրենկին:

Չնայած այն բանին, որ Սոֆին պարբերաբար հայտնվում է հանրության մեջ, իր հղիությունը դերասանուհին չի մեկնաբանում։ Լրատվամիջցներին դեռևս հայտնի չէ, թե Սոֆին հղիության որ ամսում է գտնվում, կամ երեխան ինչ սեռ ունի։ Սակայն, դատելով Սոֆիի տեսքից, երանելի օրը սարերի ետևում չէ։