Ո՞րքան է նվազել աշխարհի ամենաթանկարժեք պայուսակի գինը

Կորոնավիրուսի հետևանքով տուժեցին մի շարք ոլորտներ, որոնցից մեկը նորաձևությունն է: Օրինակ` նորաձևության աշխարհահռչակ բրենդներից Hermès-ը բավականին զեղչել է իր տեսականին:
Բացի այդ աշխարհի ամենաթանկարժեք պայուսակի` Hermès «So Black» Birkin-ի գինը, որը նախկինում 200 հազար դոլար էր, այժմ նվազել է ու դարձել 100 հազար դոլար:

Այս մասին հայտնում են Knight Frank ընկերության վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ նորաձև ապրանքների պահանջարկը շատ է ընկել, քանզի կարանտինային պայմաններում դրանց վաճառքն իրականացվում է առցանց, իսկ մարդիկ պատրաստ չեն գնել այն, ինչ չեն կարող բռնել ու շոշափել, մանավանդ, երբ դրա համար պետք է վճարել աստղաբաշխական գումար: