Ոստիկանությունը պարզել է 33-ամյա աստղի մահվան պատճառը

Ոստիկանությունը հետաքննության արդյունքում պարզել է դերասանուհի Նայա Րիվերի մահվան մանրամասները: 33-ամյա դերասանուհին մի քանի օր է, ինչ կորած էր համարվում։ Փրկարարները թե՛ առավոտյան և թե՛ գիշերային ժամերին կամավորների հետ միասին փնտրում էին երիտասարդ դերասանուհուն, ում վերջին անգամ տեսել են փոքրիկ որդու հետ նավակի մեջ։ Ցավոք նրա մարմինը գտել են լճում։

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում բնակվող Նայան որդու հետ որոշել էր նավակ նստել, սակայն երեկոյան ոստիկանությունը հայտնաբերել էր նավակի մեջ քնած 4-ամյա տղային առանց մոր։ Հիմնվելով տղայի պատմության վրա՝ փրկարարները ենթադրել են, որ Նայան ընկել է նավակից և խեղդվել է։
Մամուլի ասուլիսի ժամանակ Վենտուրա Բիլլ Այուբ տարածաշրջանի շերիֆը պարզաբանել է, թե որն է դերասանուհու մահվան հնարավոր պատճառը: Զոհվածի 4-ամյա որդու հետ զրույցում նրանք պարզել են, որ ուժեղ մակընթացության պատճառոով դերասանուհին ընկել է նավակից և չի կարողացել փրկվել փրկարարական բաճկոնակ չկրելու հետևանքով:

Alma Awards 2012
http://www.hispaniclifestyle.com