Սքարլեթ Յոհանսոնի փեսացուն՝ իրենց հարաբերությունների մասին. «Հարաբերությունները չպետք է դժվար լինեն»

38-ամյա կատակերգու և Saturday Night Live սցենարի հեղինակ Քոլին Ժոստը թողարկել է A Very Punchable Face կոչվող վերնագրով իր գիքը՝ պատմելով իր կյանքի բազմաթիվ իրադարձությունների մասին՝ սկսած մանկությունից մինչև մինչև 35-ամյա Սքարլեթ Յոհանսոնի հետ հարաբերությունները: Նրանց սիրավեպն արդեն երեք տարի է բոլորի ուշադրության կենտրոնում է և զույգն արդեն վստահորեն շարժվում է դեպի հարսանիք: Նոր գիրքի մասին մամուլի հետ խոսելիս Քոլինն կիսվել է նաև լուրջ հարաբերությունների վերաբերյալ իր մտքերով։

«Դուք հաճախ կարող եք լսել, որ ամուսնությունը կամ հարաբերությունները դժվար են, բայց ոչ միշտ է սա այդպես։ Շատ դեպքերում այդ ամենը կարող է լինել զվարճալի և հեշտ: Իմ կարծիքով միասին ապրելը պետք է հարաբերություններն ավելի լավը դարձնի, ոչ թե ավելի բարդացնի կյանքը։ Պարզապես դժբախտ մարդիկ բարձրաձայն խոսում են իրենց մասին, այդ իսկ պատճառով նրանց ձայները լավ են լսվում: Իսկ երջանիկները կարծում են, որ պետք չէ ընդհանրապես որևէ մեկին ինչ-որ բան ասել: Նրանք պարզապես վայելում են իրենց երջանկությունը»,- անկեղծացել է Քոլինը։