Բլոգեր Աննա Համբարձումյանի դին գտել են մոսկովյան հյուրանոցի համարներից մեկում

Բլոգեր Աննա Համբարձումյանը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ և հոգեբան է, մահացել է:
Նրա անշնչացած մարմինը գտել են Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցի համարներից մեկում:
Լրատվամիջոցներին հայտնի տեղեկության համաձայն՝ աղջկա մահվան պատճառն է դարձել թմրանյութի չարաշահումը:
Նշենք որ Աննան բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց՝ որպես փորձագետ մասնակցելով «Пусть говорят»-ի և «На самом деле» նախագծերին: Ինստագրամյան էջում նրա հետևորդների թիվը հասնում էր 400 հազարի: