«Եթե նույնիսկ իմ դիրքորոշումը կարող է ինչ-որ կերպ փչացնել կյանքիս հետագա ծրագրերը, ես բացարձակապես թքած ունեմ դրա վրա». Սարիկ Անդրեասյան

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ով առաջին իսկ օրվանից հետևում է Տավուշում տիրող իրավիճակին, կրկիին անդրադրաձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին և նոր հրապարակում է արել իր ինստագրամյան էջում:
«Ուրախ եմ, որ որոշ հայտնի մարդիկ իմ գրառումից հետո ակտիվացել են և հայտնել են իրենց կարծիքը։ Շնորհակալություն Թինա Կանդելակիին և Գարիկ Մարտիրոսյանին։ «Ես կարծում եմ, որ քաղաքացիական դիրքորոշումը, հայրենիքի հանդեպ սերը, մաքուր խիղճը և արդարությունը շատ ավելի կարևոր են,և եթե նույնիսկ իմ դիրքորոշումը կարող է ինչ-որ կերպ փչացնել կյանքիս հետագա ծրագրերը, ապա ես անկեղծորեն կասեմ, որ ես բացարձակապես թքած ունեմ դրա վրա:
Հայաստանն իր պատմության մեջ երբեք ագրեսոր չի եղել և երբեք առաջինը չի հարձակվել։ Միակ բանը, որ ցանկանում են բոլոր հայերը, բարգավաճումն ու խաղաղությունն է։ Շատ ադրբեջանցի բլոգերներ և հայտնի մարդիկ ակտիվացել են և սկսել են ապատեղեկացնել մարդկանց՝ համացանցում մեղադրելով մեզ։ Շատ մեծ հույս ունեմ, որ ոչ միայն հայկական ծագմամբ մյուս հայտնիները կարձագանքեն իրավիճակին»,- գրել է նա Instagram-ում՝ հավելելով կանգ առ Ալիև, ոչ պատերազմին հեշթեգները։