Ո՞վ է Վիկտորյա Դայնեկոյի նոր ընտրյալը (լուսանկար)

Վիկտորյա Դայնեկոն միշտ խուսափում է խոսել իր անձնական կայնքի մասին, սակայն վերջերս պարզ դարձավ, որ գեղեցկուհին նոր ընտրյալ ունի։
Երգչուհին հանդիպում է ռուս մոդելիեր Օսկար Ռենկելի հետ։ 35-ամյա տղամարդն ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում։ Ժամեր առաջ Վիկտորյան իր ինստագրամյան էջում առաջին անգամ հրապարակել է իր և Օսկարի ռոմանտիկ լուսանկար։

Նշենք, որ նախկինում Վիկտորյան հանդիպում էր հայտնի երգչ Ալեքսեյ Վորոբյովի հետ։ Զույգը տարիներ առաջ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հարսանյաց արարողությունից 2 ամիս առաջ նրանք բաժանվեցին։
Վիկտորիան իրենց բաժանությունը այն ժամանակ մեկնաբանում էր՝ ասելով, որ հոգնել էր Ալեքսեյի դավաճանություններից և իրեն անվստահ ու միայնակ էր զգում նրա կողքին։
Երգչուհին հավատացնում էր, որ Վորոբյովը երբեք չի կարողանա երջանիկ ընտանիք կազմել ինչ-որ մեկի հետ, որովհետև չգիտի՝ ինչ է հավատարմությունն ու նվիրվածությունը։
Վորոբյովն իր և Դայնեկոյի սիրավեպի մասին լուրերը մեկնաբանել է՝ անկեղծանալով, որ Վիկտորիան աշխարհի ամենագեղեցիկ հետույքն ունի և անհնար է նրան մոռանալը։
Վորոբյովն ու Դայնեկոն 3 տարի է, ինչ բաժանված են։