Քլոե Քարդաշյանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին

Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, իր ինստագրամյան էջի Stories բաժնում (որտեղ յուրաքանչյուր հրապարակում պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջնվում է) կիսվել է հայկական եռագույնով ևՀՀ զինանշանին պատկերով պատրաստված, ոսկե, թանկարժեք քարերով պատված իր կախազարդով։

Նա մանրամասն բացատրել է զինանշանի խորհրդանիշերի նշանակությունը. «Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը:
Պատառոտված կապանքները ազգի ազատության և անկախության պայքարի մարմնավորումն են:
Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է:
Գրիչը ազգի մտավոր և մշակութային ժառանգությունն է», – գրել է նա։