Աննա Դովլաթյանը հայտնել է իր և Դավիթ Աղաջանյանի դստեր անունն ու ֆոտոշարք հրապարակել

Երգչուհի Աննա Դովլաթյանն իր և դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Իմ Կարինա»։

Ավելի ուշ կատարելով ևս մեկ գրառում՝ Աննան նշել է, որ աշխարհի ամենաանուշ բույրը երեխայի բույրն է։

Զույգը դեռևս ցույց չի տալիս երեխայի դեմքը, սակայն նրա ծննդից ի վեր ակտիվ հրապարակումներ են անում։ Փոքրիկն արդեն 14 օրական է։