Աճուրդում կներկայացվեն հոլիվուդյան կինոնկարներից 850 իրեր

Prop Store խանութը  հայտարարել է աճուրդի մասին, որի ժամանակ ցուցադրվելու է հոլիվուդյան հայտնի ֆիլմերից 850 առարկա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, աճուրդը կայանալու է օգոստոսի 26-27-ին։

Հաղորդվում է, որ աճուրդում կներկայացվեն ինչպես ֆանտաստիկ ֆիլմերից առարկաներ, այնպես էլ աշխատանքային գործիքներ, որոնք օգտագործվել են տարբեր գլուխգործոցներ նկարահանելիս:

Լոտերի թվում են տեսախցիկներ, ձեռնոցներ, մեքենաներ, կոստյումներ, բաճկոններ և այլն։
Prop Store-ը ստեղծվել է 1998 թվականին ամերիկացի կոլեկցիոներ Սթիվ Լեյնի կաոմից։