Գազմանովի կինը կիսվել է` ինչպես է այսքան տարի կարողացել իր կողքը պահել ամուսնուն

Օլեգ Գոզմանովն ու Մարինան արդեն 17 տարի է, ինչ ամուսնացած են: Լրագրողների հետ զրույցում երգիչը բազմիցս ասել է, որ նա առաջին իսկ հայացքից սիրահարվել է Մարինային, իսկ նրա գործընկերները մինչ օրս նախանձում են իրեն ու պնդում են, որ այնպիսի կին, ինչպիսին Մարինան է, դժվար է գտնել:

Երկրպագուները մշտապես հետաքրքրվել են, թե ինչպես է կարողացել Մարինան իր կողքին պահել հայտնի երգչին, ով հաճախ է գտնվում գեղեցիկ երկրպագուների ու գործընկերների ընկերակցությամբ:
«Պետք է լինել տնային տնտեսուհի և միաժամանակ կրքոտ սիրուհի, լինել միշտ գեղեցիկ հավերժ երիտասարդ, ձգող, ցանկալի, իմաստուն, արդար, ուժեղ, դաստիարակված»,- պատմում է լրագրողների հետ զրույցում Մարինան: