Համացանցում է հայտնվել Մեգան Ֆոքսի ու նրա նոր ընտրյալի առաջին ռոմանտիկ լուսանկարը

Մեգան Ֆոքսի անձնական կյանքն արդեն երկար ժամանակ է ակտիվ քննարկվում է լրատվամիջոցների կողմից։
Եթե շաբաթներ առաջ թաբլոիթներում քննարկվում էր նրա ամուսնալուծությունը, ապա այսօր արդեն հայտնի է, թե ով է նրա և Բրայան Օսթինի բաժանման պատճառը. գեղեցկուհին առաջին ագամ համատեղ լուսանկար է հրապարակել իր սիրելիի` ռեփեր Քոլսոն Բեյքերի հետ, ով հայտնի է Machine Gun Kelly մականվամբ: Ռոմանտիկ լուսանկարը րոպեների ընթացքում հազարավոր լայքեր ու մեկնաբանություններ է հավաքել:

Նշենք, որ Մգենաի նախկին ամուսինը նույնպես նոր ընտրյալ ունի: Վերջինս սկսել է հանդիպել ավստրալացի գեղեցկուհի 25-ամյա Թինա Լուիսի հետ:
Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել 2004-ին և ամուսնացել է 2010-ին։ Բրայան Օսթին Գրինը և Մեգան Ֆոքսը 3 երեխա ունեն։