Վիկտորյա Բոնյան ցույց է տվել այրվածքները, որոնք ստացել է մարմնի «մաքրման» արարողությունից հետո

Վիկտորյա Բոնյան անկեղծացել է երկրպագուների հետ ու պատմել, որ անցել է յուրահատուկ մի ընթացակարգ, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել ուժերն ու հավասարակշռությունը: Ճիշտ է, դրանից հետո Բոնյան տհաճություն է զգում, բայց գոհ է արդյունքից:

Արարողությունը կոչվում է Կամբո, որի ընթացքում շամանները` փոքր այրվածքներ կատարելով մարմնի վրա, դրանց վրա գորթի թույն են լցնում: Որոշ մասնագետների կարծիքով` ընթացակարգը դրականորեն է ազդում մարմնի վրա, բայց այն շատ վտանգավոր է և ցավոտ: Նրանց խոսքով` մարդիկ կարող են դիմել այդ մեթոդի օգնությանը, եթե կորցրել են ֆիզիկական ուժը, սեռական էներգիան և հաջողությունը:

40-ամյա Վիկտորյան ինքն է խոստովանում, որ ընթացակարգը բարդ է և անհրաժեշտ է զգուշորեն ուսումնասիրել ամեն ինչ, նախքան դրա օգնությանը դիմելը: «Ամեն մեկի խորհուրդ չեմ տա դիմել այս ընթացակարգն իրականացնելու համար: Իմ դեպքում այն տևեց բառացիորեն 15-20 րոպե, չնայած շատերի պարագայում այն կարող է անգամ ժամեր տևել»,- հայտնել է բլոգերը: