Քանյե Ուեսթն անցկացրել է նախընտրական քարոզարշավի առաջին միջոցառումը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը գրանցվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու, հուլիսի 19-ին Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր նախընտրական քարոզարշավի առաջին միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է politico.com կայքը:

Միջոցառումը անցկացվել  է նահանգի Նորթ Չարլսթոն քաղաքի Exquis կենտրոնում` միայն նախապես գրանցված մասնակիցների համար: Բոլոր մասնակիցները պետք է ներկայանային դիմակներով և պահպանեին սոցիալական հեռավորությունը:

Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է նախագահական աթոռի համար պայքարել որպես անկախ թեկնածու, քանի որ Հանրապետական կուսակցությունից որպես թեկնածու արդեն առաջադրվել է երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավանդույթի համաձայն, ԱՄՆ նախագահ դառնալու ռեալ շանսեր ունեն երկու կուսակցությունների` Հանրապետականնների և Դեմոկրատների թեկնածուները, այս ընտրություններում դրանք լինելու են Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը: Միևնույն ժամանակ, եղել են դեպքեր, երբ երրորդ կուսակցության կամ անկուսակցական թեկնածուները զգալի ձայներ են հավաքել: Վերջին անձը դա հաջողվել է գործարար Ռոսս Պերոին, որը 1992 թվականի ընտրությունների հավաքել է ձայների 19%-ը, սակայն նա չէր հաղթել ոչ մի նահանգում, այդ իսկ պատճառով չէր ստացել երկաստիճան ընտրական համակարգով նախագահին ընտրող ընտրիչների և ոչ մի ձայն: