Քրիսի Թայգենը ցույց է տվել կրծքի սպիները, որոնք առաջացել են իմպլանտները հեռացնելու հետևանքով

Քրիսի Թայգենն օրեր առաջ հեռացրել է կրծքերի իմպլանտները: Սոցիալական կայքերի իր էջերում նա կիսվել է նոր լուսանկարով` ցույց տալով կրծքի սպիները, որոնք առաջացել են վիրահատության հետևանքով:

Ավելի վաղ մոդելը նաև խոստովանել էր, որ 10 տարի առաջ դիմել էր պլաստիկ վիրահատության, որպեսզի իր կուրծքը շքեղ տեսք ունենա Sports Illustrated Swimsuit-ի ցուցադրությանը, որտեղ նա ներկայացնում էր ապրանքանիշի լողազգեստների նոր հավաքածուն։
«Ես կարծում էի, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ կրկին կդիմեմ պլաստիկ վիրահատության, բայց քանի որ ես ունեմ երեխաներ, չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ մահանալ կրծքի վիրահատության ժամանակ»,- ասել էր Թայգենը։