Դավիթ Մանուկյանի ու Ֆիլիպ Կիրկորովի համագործակցությունը. մանրամասներ և տեսանյութ

Հայազգի հայտնի բլոգեր ու երգիչ Դավիթ (Դավա) Մանուկյանը ռեփեր Սերյոգայի «Черный бумер» երգի cover տարբերակը կատարելուց և դրա հաջողությունը տեսնելուց հետո, որոշել է «վերակենդանացնել» Ֆիլիպ Կիրկորովի «Зайка моя» երգը:

Ֆիլիպն այս երգը ներկայացրել է դեռ 1995թ.-ին իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ, իսկ Դավան որոշել է սիրված երգին երկրորդ կյանք տալ: Ֆիլիպը, ով համարվում է ռուսական էստրադայի արքան, բարձր է գնահատել այդ մտահաղացումը: Դավան իր ինստագրամյան միկրոբլոգում մի փոքրիկ հատված է հրապարակել «Зайка моя» երգից, որը կատարել է 53-ամյա Ֆիլիպ Կիրկորովի հետ։ «Մենք պատմություն ենք ստեղծում։ Սա Կիրկորովի հետ լեգենդ կդառնա։ Մեր համատեղ հիթը կմնա առհավետ, այն կկատարեն մեր թոռները»,- նշել է Դավան։