Յուրի Անտոնովը շտապ հոսպիտալացվել է

Ռուս հայտնի կոմպոզիտոր, երգիչ Յուրի Անտոնովը շտապ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Պարզվում է, Անտոնովը առողջական խնդիրներ ուներ ու ոտքի վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջացել։

Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել, Անտոնովն այժմ գտնվում է հիվանդասենյակում։ Յուրի Անտոնովը սովետական բազմաթիվ հիթերի հեղինակ է, որոնցից են` «От печали до радости», «Поверь в мечту», «Мое богатство» երգերը: Հիշեցնենք, որ երաժիծտն այս տարի նշել է իր 75-ամյակը։