Անաստասիա Րեշետովան համավարակի ընթացքում կարողացել է Ֆրանսիա մեկնել (լուսանկարներ)

Անաստասիա Րեշետովան մեկնել է երկար սպասված ճանապարհորդության: Մոդելը մասնավոր ինքնաթիռով որդու` Ռատմիրի հետ մեկնել Ֆրանսիա` Կոտ դ’Ազուր: Րեշետովան առայժմ առանց սիրելիի` Տիմատիի է վայելում հանգիստը, քանի որ ռեփերը դեռ անավարտ գործեր ունի Մոսկվայում:

Անաստասիայի հետևորդները անմիջապես հետաքրքրվել են, թե ինչպես է նա կարողացել երկրից դուրս գալ համաճարակի ժամանակ: Տիմատիի հարսնացուն դեռևս չի պատասխանել հարցերին: