Աննա Մելիքյանի «Փերի» ֆիլմը վարձույթում կհայտնվի օգոստոսի 1-ից

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր «Փերի» ֆիլմը, որի պրեմիերան  ինքնամեկուսացման շրջանում կայացել էր առցանց ապրիլին, օգոստոսի 1-ից կցուցադրվի մեծ էկրանին։ Վարձույթից ստացված հասույթը կուղղվի կինոթատրոններին՝ ամիսներ շարունակ փակվելուց հետո վերականգնման գործընթացում ինդուստրիային օժանդակելու համա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «ԿինոՊոիսկ»-ի մամուլի ծառայությունից։

«Փերի» դրամայում գլխավոր դերերը կատարել են Կոնստանտին Խաբենսկին ու Եկատերինա Ագեևան։
Ֆիլմը ստեղծվել է «Կինոփրայմ» ֆոնդի աջակցությամբ։ Կազմակերպության գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը նշել է, որ ֆիլմի թողարկումն այս պայմաններով ոլորտին աջակցության անհրաժեշտ միջոց կլինի այդ բարդ շրջանում։

«Փերի» ֆիլմի գլխավոր հերոսը Եվգենի Վեոյգինն է՝ «Կոլովրատ» հայտնի խաղի ստեղծողը։ Մի օր նա պատահաբար ծանոթանում է երիտասարդ ակտիվիստ Տանյանի հետ, որը երազում է դերասանուհի դառնալ, եւ այդ իրադարձությունը փոխում է նրա կյանքը։