Ինչպե՞ս են վարվում կենդանակերպի նշանները, երբ դժբախտ են անձնական կյանքում

Խոյը կփակվի իր ներաշխարհում և չի գնա առճակատման, քանի դեռ դրա կարիքը չկա: Երբ Խոյը սիրահարված է, ուզում է ձեզ հետ կիսել իր երջանկության յուրաքանչյուր վայրկյանը, նաև իմանալ այն ամենն, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում: Խոյերին շատ հեշտ է հասկանալ. եթե ձեզ թվում է, որ ինչ-որ բան այնպես չէ, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դուք ճիշտ եք:

Ցուլը փորձում է ամեն ինչ անել՝ իր կյանքն ավելի ուրախ դարձնելու համար: Նա կարող է սկսել «երջանիկ» լուսանկարներ հրապարակել, որպեսզի ցույց տա, որ անգամ առանց սիրելիի ուշադրությունը ստանալու, միևնույնն է դրա պակասը չունի: Ցուլը սոցիալական մարդ է և նրա երջանկությունը կախված է նրանից, թե իրեն ինչպես են ընկալում ուրիշները:

Երկվորյակները իրենց կոտրված են զգում, ցրված են լինում աշխատավայրում, անգամ կարող են առանց պատճառի արտասվել ու իրենց մտահոգությունները պատմել ընկերներին, քանի որ չգիտեն՝ ինչպես հաղթահարել հարաբերություններում առաջացած խնդիրները: Երկվորյակները դժվարությամբ են հարաբերությունների հետ կապված որոշումներ ընդունում:

Խեցգետինները մանրախնդիր են դառնում, երբ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Ընկերներին պատմում են, թե որքան դժբախտ են, սոցցանցերում ագրեսիվ մեկնաբանություններ են թողնում, անում են հնարավոր ամեն ինչ՝ սեփական դժբախտությունը ցույց տալու համար: Խեցգետինները ռոմանտիկ են, այդ պատճառով չափազանց հիասթափվում են, երբ հարաբերությունները չեն ստացվում:

Առյուծներն ագրեսիվ են դառնում, իսկ հետո՝ անտարբեր: Դժբախտ Առյուծը բավական դաժան է: Եթե նրա կյանքում ինչ-որ բան ընթանում է ոչ իր ծրագրերին համապատասխան, անվստահ է դառնում, «հարձակվում» սիրելիի վրա, մեղադրում նրան, իսկ հետո պարզապես առաջ է շարժվում, բայց առանց սիրելիի:

Կույսերը փորձում են շեղել իրենց ուշադրությունը բուն խնդրից, զբաղվել այլ գործունեությամբ, որն իրենց կուրախացնի և կօգնի թեթևանալ: Կույսն էությամբ կրքոտ է, բայց կարող է պարանոյիկ դառնալ, եթե հարաբերություններում խնդիր կա: Եթե նկատում եք, որ Կույսը շատ կենտրոնացած է իր կյանքի ինչ-որ հատվածի վրա, ուրեմն նրա անձնական հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ:

Կշեռքները սկսում են տարվել աշխատանքով, երբ հարաբերությունները նրանց չեն գոհացնում: Քանի որ նրանք իրենց կյանքում հավասարակշռություն են փնտրում, որոշում են հարաբերությունների բացը լրացնել աշխատանքով, որպեսզի դիմակայեն անձնական խնդիրներին:

Կարիճները կա՛մ հրաժարվում են բացել իրենց սիրտը սիրելիի առաջ, կա՛մ մտահոգվում են այնպիսի բաների համար, որոնք կապ չունեն իրական խնդրի հետ: Կարիճը կենդանակերպի ամենաուժեղ նշաններից մեկն է, և երբ դժգոհություն ունի հարաբերություններում, չի կարող երկար ժամանակ շարունակել դրանք: Նա չի կարող իր զգացմունքները երկար թաքցնել:

Աղեղնավորը պասիվ-ագրեսիվ է դառնում, նա պատահաբար կարող է զայրանալ ու կողքից կարող է թվալ, թե նա դրա համար պատճառ չուներ: Նա փորձում է պահպանել իր դրական տրամադրությունը, բայց չի կարող երկար ժամանակ թաքնվել ուրախ դիմակի հետևում: Հարաբերություններում Աղեղնավորի դժգոհությունը կնկատեք սարկազմով լի կատակների և հեգնական խոսքերի միջոցով:

Այծեղջյուրը փորձում է ամեն ինչ վերահսկել: Նա ամեն կերպ փորձում է հասկանալ առաջացած խոչընդոտներն ու խնդիրները և աշխատել դրանք լուծելու ուղղությամբ, անգամ երբ զգում է, որ հարաբերություններն անհնար է փրկել: Հարաբերությունները սկսում են դառնալ նրա կյանքի իմաստը ու Այծեղջյուրին դուր չի գալիս դրանցում անորոշությունը: Եթե նա իրեն դժբախտ է զգում, ապա սկսում է ջանքեր գործադրել՝ իրավիճակը «շտկելու» համար:

Ջրհոսը մեծ երազանքներ ու նպատակներ է կապում իր հարաբերությունների հետ ու երբ ինչ-որ բան այն չէ, նա սկսում է իր վրա վերցնել երազանքներն իրականացնելու պատասխանատվությունը: Եթե նրանք դժբախտ են, ապա սկսում են ավելի շատ ջանքեր գործադրել նպատակներին հասնելու համար, որպեսզի ապացուցեն, որ միայնակ էլ կարող են հաջողություն ունենալ:

Ձկները պարզապես ուզում են ազատ լինել, եթե չեն կարող երջանիկ լինել հարաբերություններում: Կարող են անգամ շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել, որպեսզի ցրվեն: Նրանք կարող են պնդել, որ սիրում են ձեզ, բայց եթե զգում եք, որ սկսել են իրենց երազանքներն ու ապագան նկարագրելիս ձեր անունը չշեշտել, ուրեմն որոշել են առանց ձեզ իրենց կյանքը կառուցել: