Կյանքից հեռացել է Բորիս Դավիդյանը՝ Բոկան

Մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը՝ Բոկան։ Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը:
«Աստված հոգիդ լուսավորի, Բոկա ջան»,- գրել է նա:
Հաղորդավար Վահե Ղազարյանն էլ Ֆեյսբուքի իր էջում է անդրադարձել երգչի մահվանը:
«R.I.P. Բորիս Դավիդյան (Բոկա)… Շատ ափսոս»,- գրել է նա:

Բորիս Դավիդյանն առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա իր երաժիշտ ընկերների հետ հաճախ է ելութ ունեցել տարբեր միջոցառումներում։
1973-1974 թվականներին Բոկան երգերը ձայնագրել է Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ Ապրել և ստեղծագործել է նաև Մոսկվայում՝ ձայնագրելով «Доля воровская» ալբոմը։
1996 թվականի սկզբին Բոկան ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել Մոսկվա, հետո՝ ԱՄՆ:
Երգիչը համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ավստրիայում և այլ երկրներում: