Հոլլի Բերին ակնարկել է, որ ընտրյալ ունի (լուսանկար)

53-ամյա Հոլլի Բերին իր երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում երևում են միայն նրա ու ինչ-որ տղամարդու ոտքերը: «Կիրակի օրվա զվարճանքը»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:

Չնայած, որ Հոլլին բացատրության չի տվել, թե ով է այդ տղամարդը, երկրպագուներն անմիջապես եզրակացրել են, որ դերասանուհին նոր ընտրյալ ունի, և սկսել են նկարի մեկնաբանություններում երջանկություն մաղթել նրան: