«Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին». Սաթի Սպիվակովա

Հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը` հայազգի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ևս չի կարողացել անտարբեր մնալ Տավուշում լարված իրավիճակի հանդեպ: Դերասանուհին հրապարակել է հայկական ծիրանների լուսանկար ու դրան կից գրել.

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայուհի եմ, ես մայր եմ։ Այս բոլոր օրերի ընթացքում մշտապես հետևում եմ հայրենիքումս տեղի ունեցող իրադարձություններին։ Չեմ կարող անտարբեր մնալ։ Հայաստանը պատմականորեն հաճախ է դարձել ավերիչ պատերազմների ասպարեզ։ Եվ այսօր, երբ կոնֆլիկտ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, կրկին մարդիկ են մահանում։ Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին։ Իսկ ոգուն հնարավոր չէ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ մենք միասին կարող ենք կանխել պատերազմը։ Աստված իմ, պահպանիր Հայաստանը»: