Ո՞վ է Ռիտա Օրայի նոր ընտրյալը

Ընդամենը մի քանի ամիս է անցել, ինչ երգչուհի Ռիտա Օրան բաժանվել է դերասան Էնդրյու Գարֆիլդից, սակայն նրա սիրտը կրկին զբաղված է:
Գեղեցկուհու նոր ընտրյալը հույն ռեժիսոր Ռոման Հավրասն է, ով մեծ է Ռիտայից 10 տարով:

Ռեժիսորը «Գրեմմի» եռակի դափնեկիր է և համագործակցել է հայտնի աստղերից Քանյե Ուեսթի, Ջեյ Զիի և շատ ուրիշների հետ:
«Նա, իսկապես, սիրահարված է Ռոմանին: Սա առաջին անգամն է, որ նա ինչ-որ մեկին այդքան լուրջ է վերաբերվում»,- The Sun լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է ինսայդերը: