«Ստիպված եմ երեք վիրահատություն տանել». Շարլիզ Թերոնը լուրջ վնասվածք է ստացել

Netflix-ի օնլայն հարթակում օրեր առաջ տեղի ունեցավ «Անմահ գվարդիա» ֆիլմի պրեմիերան, որտեղ Շարլիզ Թերոնին բաժին էր հասել գլխավոր դերերից մեկը` մարտիկ Էնդիի կերպարը: Լրագրողների հետ զրույցում Շարլիզը խոստովանել է, որ նկարահանման ընթացքում լուրջ վնասել է ձեռքը:

Նկարահանումների ընթացքում Թերոնը ստիպված է եղել առանց կասկադյորի օգնության բազմաթիվ հնարքներ կատարել, ինչն էլ վնասվածք ստանալու պատճառ է դարձել:
Սակայն խիտ գրաֆիկի պատճառով դերասանուհին անգամ չի հասցրել բուժվել և շարունակել է մասնակցել նկարահանումներին` չնայած ուժեղ ցավերին:
«Ամենայն հավանականությամբ, ես չէի վերահսկում սեփական ձեռքս։ Այդ բանից հետո, ձիու վրա նստած նկարահանվել եմ` չզգալով ձեռքս: Միայն երբ նկարահանումներն ավարտվեցին, ես իմացա, որ ստիպված եմ երեք վիրահատություն տանել»,- պատմել է Շարլիզը։