Քորթնի Քարդաշյանին հուզել է տեսանյութը, որում հայ ծնողներն իրենց որդիներին ճանապարհում են բանակ

Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քորթնի Քարդաշյանը կրկին անդրադարձել է Հայաստանին՝ հրապարակելով հուզիչ հոլովակ և ցույց տալով, թե ինչպես են հայ ծնողներն իրենց որդիներին ճանապարհում բանակ ծառայության:

Հրապարակմանը կից Քորթնին իր հուզմունք արտահայտող սմայլիկներ է օգտագործել:

Նշենք, որ Քարդաշյան ընտանիքի անդամներն այս օրերին պարբերաբար անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու այնտեղ ծավալվող ռազմական գործողություններին:

Ի դեպ, Քիմի գրառումը լայն տարածում գտավ, ինչից հետո արտերկրում հայտնի տարբեր հայեր, անդրադարձան  այս խնդրին: