«Интерны» սերիալի աստղն աշխատում է որպես մատուցող

Դերասան Դմիտրի Շարակոիսը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ տարիներ առաջ հայտնի «Интерны» հեռուստասերիալում մարմնավորելով Բորիս Լևինի կերպարը, որն անչափ սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Սակայն հեռանալով նախագծից՝ նա տեղափոխվեց Լոնդոն։
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ երիտասարդ արտիստը, թողենլով Ռուսաստանում իր դերասանական հեռանկարային ու հաջող կարիերան, սկզբում Լոնդոնում աշխատում էր որպես շինարար, ապա՝ մատուցող։

Դմիտրին տարվա մեջ մի քանի անգամ վերադառնում է Ռուսաստան, խաղում է ներկայացումներում, քանզի մտադիր չէ լքել բեմը, սակայն իր ապագան նա տեսնում է միմիայն Եվրոպայում։
Նշենք, որ Շարակոիսն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, երկար ժամանակ աշխատել է Մալայա Բրոննայա և Մայակովսու անվան թատրոններում։