Որքա ՞ն է նիհարել Րեբել Ուիլսոնը (լուսանկարներ)

«Ամեն օր ավելի մոտ եմ»,- իր ինստագրամյան էջում գրել է դերասանուհի Րեբել Ուիլսոնն ու հրապարակել է նոր լուսանկարներ` ներկայացնելով, թե կարճ ժամանակամիջոցում որքան է կարողացել նիհարել: Ինքնամեկուսացման ընթացքում 40-ամյա դերասանուհին իր առջև նպատակ է դրել նիհարել մինչև 75 կգ: Րեբելն արդեն 18 կգ քաշ է կորցրել:
«Եթե ձեզնից անգամ պահանջվում է սողալով հասնել նպատակներին, ապա արեք դա»,-  խորհուրդ է տալիս իր երկրպագուներին դերասանուհին, ով ամիսներ առաջ 150 կգ քաշ ուներ:

«Աշխատեք չխնայել ուժ ու եռանդ: Գիտեմ, լինում են վատ օրեր, երբ ցանկանում եք հանձնվել ու զայրանում եք, որ չկա ոչ մի առաջընթաց: Սակայն ամենալավն արդեն ճանապարհին է»,- ասում է դերասանուհին:
Նշենք, որ Րեբելն ակտիվ մարզվում է մարզասրահում, զբաղվում է բռնցքամարտով, լեռնագնացությամբ, ինչպես նաև փոխել է իր սննդակարգը. նա հրաժարվել է շաքարից ու անառողջ սննդից: