Պարզ է դարձել, թե ինչու Սքարլեթ Յոհանսոնն ու Քոլին Ժոստը չեն պատրաստվում ամուսնանալ

Էնդի Քոենի հետ հարցազրույցի ընթացքում Սքարլեթ Յոհանսոնի ընտրյալը` Քոլին Ժոստը խոստովանել է, թե ինչու նա մինչ օրս չի ամուսնացել գեղեցկուհու հետ և ինչու մոտակա ժամանակներում հարսանիք չի ծրագրում:
Շատերը կարծում էին, որ պատճառը Սքարլեթն է, ով արդեն հասցրել է 2 անգամ ամուսնալուծվել և ամուսնությունների վերաբերյալ այդքան էլ դրական չի արտահայտվում, սակայն Ժոստը պատմեց, որ իրականում, միակ բանը, որը խանգարում է իրենց հարսանիքին`  կարանտինն է:

«Չէ որ դա անօրինական է: Հիմա ժամանակը չէ բոլորին միասին հավաքելու, մանավանդ` մեր ավագ հարազատներին, ովքեր ռիսկային խմբում են գտնվում: Ես հիմա ընդհանրապես չգիտեմ թե մենք, երբ կկարողանանք անել դա: Մենք մոտակա ժամանակներում չենք կարող մեզ հարսանիք թույլ տալ»,- Էնդի Քոենի հետ հարցազրույցում անկեղծացել է Ժոստը: