Ռոբերտ Փաթինսոնը նշանադրվել է

Լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ 34-ամյա դերասան Ռոբերտ Փաթինսոնը նշանադրվել է: Նրա ընտրյալը 28-ամյա Սյուկի Ուոթերհաուսն է: Լրագրողները նման բան են եզրակացրել` տեսնելով Սյուկիի մատնեմատի ադամանդե մատանին: Թե՛ Սյուկին, թե՛ Փաթինսոնը դեռ չեն հաստատել այս լուրը, սակայն դեռ անցած տարվա դեկտեմբերին նրանք հայտնել էին այն մասին, որ ցանկանում են նշանադրվել:
Sunday Times-ի հետ հարցազրույցում Փաթինսոնը բացատրել է, թե ինչու չի ցանկանում խոսել իր անձնական կյանքի ու սիրելիի մասին:

«Եթե դուք մարդկանց թույլ եք տալիս ներխուժել ձեր հարաբերություններ, դա ինքնին արդեն արժեզրկում է սիրո ողջ գաղափարը»,- անկեղծացել է Փաթինսոնը:
Նշենք, որ կորոնավիրուսի ընթացքում զույգը մեկուսացել էր Լոնդոնում: Ինսայդերի հավաստմամբ` Ռոբերտը սիրելիին առաջարկություն է արել դեռ Ամանորին: Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է դեռ 2018 թվականից: