Ալլա Պուգաչովան հերթական անգամ զարմացրել է մարդկանց իր արտաքին տեսքով

Կարանտինի ընթացքում շոու-բիզնեսի շատ աստղեր ինքնամեկուսացել էին ու բաց էին թողնում երեկույթները, որոնց ընթացքում նրանք կարող էին զրուցել ու լսել իրենց գործընկերների կենդանի կատարումները:

Երեկ ռուսական շոու-բիզնեսի հայտնի մարդիկ վերջապես հավաքվել էին մասնավոր երեկույթի ժամանակ: Դա կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից ի վեր առաջին հավաքույթն էր: Հրավիրվածների թվում էին ամուսիններ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը, Նիկոլայ Բասկովը, Անդրեյ Մալախովը, Վալենտին և Մարինա Յուդաշկինները, Գրիգորի Լեպսը և շատ ուրիշներ: Մարկանց ուշադրությունը գրավել է Ալլա Պուգաչովայի կերպարը: Համացանցում ակտիվորեն քննարկվում է նրա քաշի կորուստն ու մարդիկ կարծում են, որ նա կրիկին որոշ վիրահատական միջամտությունների է դիմել արտաքինը շտկելու համար: