Դերասան Օրլանդո Բլումն իր կորած շան անունով դաջվածք է արել (տեսանյութ)

Բրիտանացի դերասան Օրլանդո Բլումը դաջվածք է արել իր կորած շան` Mighty-ի (Հզոր) անունով: Ինչպես հայտնում է Известия-ն՝ դաջվածքն անելու ընթացքը նա հրապարակել է ինստագրամյան իր էջում հուլիսի 22-ին:

Դերասանի խոսքերով՝ նա կենդանուն փնտրել է 7 օր շարունակ, սակայն այդպես էլ չի գտել: Բլումը կարծում է, որ շունը սատկել է:

«Նա ավելին էր, քան պարզապես ընկեր, մեր միջև հոգևոր կապ կար: Ցավում եմ: Ես սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է դերասանը: