Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իրեն աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ հայերի ցանկը

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է ավելի վաղ իր հայտնի հայտարարությանն աջակցություն հայտնած անձանց անունների ցանկը:

Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ աղմուկ հանած իր գրառման տակ նա ստորագրահավաքով չի զբաղվել: «Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Բայց մի քանի մարդ՝ իմ հարազատները և պարզապես ծանոթներ, զանգահարեցին ինձ հարցով, թե որտեղ կարող են ստորագրել: Մի քանիսը հրապարակմանն իրենց համաձայնությունը հայտնեցին, մյուսները կարիք համարեցին դա հրապարակային անել: Ահա, հրապարակում եմ նրանց անունները, որոնք ցանկացել են դա հրապարակային անել»,- գրել է նա:

Նրա ներկայացրած ցանկը՝ ստորև.

«Ավդոլյան Ալբերտ Ալիկովիչ – ռուս բիզնեսմեն

Հայրապետյան Գայանե Վալերիևնա – կարի արտադրության ղեկավար

Ալեքսանդր Ակոպով – Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ

Հակոբյան Արթիկ Պավլովիչ – «СПК» ընկերության գլխավոր տնօրեն

Հակոբյան Հարություն Արտեմովիչ – մենեջեր

Հարությունյան Վալերի Սամվելովիչ – մենեջեր

Հարությունյան Ռաֆայել Վահրամովիչ – մենեջեր

Հարությունյան Սամվել Վալերիևիչ – մենեջեր

Բաբայան Ռոման Գևորգևիչ – հաղորդավար, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր

Գևորգյան Ալիսա Կարենովնա – ռեստորանային ցանցի ղեկավար

Գևորգյան Ելենա Անատոլևնա – բժիշկ-ատամնաբույժ

Գևորգյան Կարեն Սոկրատովիչ – ոստիկանության պաշտոնաթող գնդապետ

Գևորգյան Լաուրա Աշոտովնա – Հայաստանի վաստակավոր դերասանուհի

Գեւորգյան Լիլյա Կարենովնա – Մոսկվայի պետական համալսարանի ուսանող

Ղուկասյան Արմեն Մելսիկովիչ – «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի տնօրեն

Զարգարյան Միխայիլ Ռաֆայելովիչ – մենեջեր

Քեոսայան Տիգրան Էդմոնդովիչ – ռեժիսոր, հեռուստահաղորդավար

Ներսեսյան Վալենտին Ռոբերտովիչ – պաշտոնաթող գնդապետ

Օհանջանով Վադիմ Ալեքսանդրովիչ – գործարար

Սաֆարյան Հակոբ Պավլովիչ – գինեկոլոգ

Սաֆարյան Ալեն Ռաֆայելովիչ – ուսանող

Սաֆարյան Արսեն Ռաֆայելովիչ – ուսանող

Սաֆարյան Ռաֆայել Պավլովիչ – «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի գլխավոր տնօրենի տեղակալ

Սաֆարյան Սամսոն Պավլովիչ – «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի մենեջեր

Ցականյան Վիտալի Իվանովիչ – փաստաբան»:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել: