Նիկոլ Քիդմանը 5 միլիոն դոլար արժողությամբ բնակարան է գնել. լուսանկարներ և մանրամասներ

Ըստ արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունների՝ Նիկոլ Քիդմանը և նրա ամուսին Քիտ Ուրբանը Նյու Յորքում շքեղ բնակարան են գնել` 5 միլիոն դոլարով:

Երեք սենյականոց բնակարանը գտնվում է Լեոնարդ փողոցում: Շենքն ունի երեք առանձին մուտք, ուստի պապարացիների համար դժվար կլինի տեսնել Նիկոլին: Ասում են, որ դա հենց հիմնական պատճառներից մեկն է, որ դերասանուհին ընտրել է այդ բնակարանը: Շենքի բնակիչները հենց շինության ներսում ունեն լողավազան, տաք լոգարան, մարզադահլիճ և կինոթատրոն: Ձեզ ենք ներկայացնում նոր բնակարանի լուսանկարները: