Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ինքնամեկուսացման անհաշտ ամիսներից հետո առանձին են ապրել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված ինքնամեկուսացման անհաշտ ամիսներից հետո «առանձին են ապրել», գրում է Daily Mail-ը։

Ինչպես պարբերականին հայտնել է աղբյուրը, «ինքնամեկուսացման ընթացքում ամեն օր նրանք բառացիորեն ամեն ինչի շուրջ վիճել են։ Սակայն հիմանականում տարաձայնություններ են ունեցել իրենց երեխաների, նրանց ապագայի մասին թեմաների շուրջ»։

Աղբյուրի խոսքով՝ զույգի ամուսանկան կյանքը վերջին տարում խարխլվել էր և «Քիմի համար Քանյեի հետ համատեղ կյանքը չափազանց դժվար էր դարձել»։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի երկբևեռ աֆեկտիվ խանգարման մասին՝ նրան անվանելով «փայլուն, բայց բարդ մարդ»։