Քրիստինա Ագիլերան որդու ու սիրելիի հետ բացառիկ կադրեր է հրապարակել

Արդեն մի քանի ամիս է, ինչ 39-ամյա Քրիստինա Ագիլերան չի լքում Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը, որտեղ սպասում է կորոնավիրուսային համավարակի նահանջին: Երգչուհին այնտեղ բնակվում է իր սիրելիի` Մեթյու Ռատլերի և երկու երեխաների հետ:

Սակայն նախօրեին փոփ-դիվան որոշեց կարճատև ուղևորության գնալ ընտանեկան արծաթափայլ թրեյլերով: Մի քանի ժամ առաջ Քրիստինան երկրպագուների հետ կիսվել է ուրախ օրվա կադրերով: Նա լուսանկարներ է հրապարակել 12-ամյա որդու՝ Մաքսի հետ, ինչպես նաև սիրելիի` Մեթյու Ռատլերի հետ: