Isabel Marant-ի նոր հավաքածուն. գեղեցիկ, կանացի և տարբերվող

Isabel Marant բրենդի հագուստի ուրվագիծը ակնթարթորեն կարելի է տարբերել` ընդգծված իրան և լայն ուսեր, ինչպես 1980-ականներին: Ընդհանրապես, այդ տասնամյակի ոճը մշտապես առկա է Marant-ի յուրաքանչյուր հավաքածուում, բայց ամեն անգամ դրանք նոր տեսքով և ժամանակից լուծումներով են ներկայանում:

Նոր հավաքածուն ներառում է ջինսեր, բաճկոններ` ուսերի վրա մեծ կոճակներով և շեշտադրումներով և վերնաշապիկներ ու մետաքսյա զգեստներ, որոնց վրայի զարդանախշերը ստեղծված են քանդակագործ Ալեքսանդր Կալդերի և նկարիչ Ժոան Միրիի գործերի նմանությամբ: