Versace-ի նոր հավաքածուն. մանրամասներ այս տարվա թրենդի մասին

Բոլոր տեսակի պաստելային երանգները դարձել են 2020 թվականի թրենդը: Բայց հաջորդ սեզոնում միմյանց հետ համադրված «կոնֆետային» այս գույներն այլևս այնքան էլ ակտուալ չեն:

Versace-ն իր նոր հավաքածուի մեջ առաջարկում է համադրել պաստելային գույները օձի մաշկի պրինտով հագուստի հետ: Դիզայներ Դոնատելլա Վերսաչեն առաջարկում է կրել կենդանական պրինտով հագուստ և նրբացնել այն պաստելային գույների աքսեսուսարների օգնությամբ: Կամ հակառակը` լրացնել «քաղցր» երանգներով հագուստը սողունների կաշվից կարված կոշիկներով կամ պայուսակով: Ողջ հավաքածուն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: